Ալմաթիի կենտրոնում սեպտեմբերի 26-ի առավոտյան զինված մարդիկ հարձակվել են տուրիստական ընկերության աշխատակիցների վրա. զոհվել է մեկ մարդ, երկրորդը ծանր վիրավորվել է, հաղորդել են հանրապետության ՆԳ դեպարտամենտի մամուլի ծառայությունում:

Ինչպես «Ազատտիք» ռադիոյին հաղորդել է քաղաքի ՆԳԴ մամուլի քարտուղար Երմեկ Բոլտաեւը, տեղի ժամանակով մոտավորապես 9:30 սահմաններում ավազակային հարձակում է իրականացվել  Travel Express ընկերության աշխատակիցների վրա: Զոհվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել է: Ընկերությունը զբաղվում է ավիա եւ երկաթուղային տոմսերի վաճառքով:

Ալմաթիում այդ կապակցությամբ հատուկ գործողություն է հայտարարվել: Քննչական խումբը պարզում է, թե ընկերության աշխատակիցներից ինչ են գողացել: