Հնդկական Ջամու եւ Քաշմիր  նահանգի տարածքում անհայտ անձանց խումբը գնդակոծել է ոստիկանական բաժանմունքի շենքը: Վերջին տվյալներով՝ զոհվածների ցուցակում նվազագույնը 12 մարդ կա, մոտ տասը մարդ տարատեսակ վնասվածքներ է ստացել:

Զինված գրոհայինները շենքի տանիքից ոստիկանական բաժանմունքի տարածք մի քանի նռնակ են  նետել, հետո կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո բեռնատար առեւանգելով փախել են:

Այնուհետեւ ծայրահեղականները գրոհել են մոտակայքում տեղակայված ռազմաբազան՝ սպանելով վեց զինծառայողների, հայտնում է Pravda.ru-ն:

Զինվորականները հայտնել են, որ հարձակվողները բանակային հագուստով էին, այդ պատճառով սկզբում որպես  յուրային էին ընկալվել: Այս պահին հանցագործները շրջափակման մեջ են: