Մեքսիկայի ափերի մոտ, Խաղաղ օվկիանոսում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ուժեղ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 10:46-ին, որի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը եղել է մեքսիկական Պուերտո Մադերո բնակավայրից 100 կմ դեպի արեւմուտք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: