Աֆղանցի զինծառայողը կրակ է բացել իրեն ուսուցանող ՆԱՏՕ-ի հրահանգիչների ուղղությամբ: Արդյունքում մեկը սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին ISAF-ի մարզումային բազայում: ISAF ներկայացուցիչների տեղեկություններով՝ կրակողը, որը հագել է համազգեստ, սպանվել է ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից բացած պատասխան կրակի արդյունքում, հաղորդում է AFP-ն:

Միջադեպի մանրամասները, այդ թվում վիրավորված հրահանգիչների եւ սպանվածի ազգությունը, առայժմ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: