Թուրքական Ժամանակակից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքան իր նոր լույս տեսած գրքում պատմում է 82 տարի ապրած եւ ամբողջ կյանքում իր հայ լինելը բոլորից թաքցրած հայ մոր մասին:
Թուրքական Buyuludag հրատարակչատան կողմից հրատարակված «Հոշանայի վերջին խոսքը» վեպի նախաբանում հեղինակը հետեւյալն է գրում. «Մանկուց ի վեր ալեւիական մշակույթով մեծացած մի կին, իր հայ լինելը 82 տարի շարունակ իր ընտանիքից, երեխաներից, թոռներից կթացքնի՞: Մի գյուղ 82 տարի եւ այսօր կլռի՞:
Ինչեւէ, մի օր, իր ամենակրտսեր որդուն՝ ինձ, պատմեց իրականությունն իր մանրամասներով: Հաջորդ օրը վթարի հետեւանքով կորցրեց գիտակցությունը, որից հետո մահացավ: Գրելով Հոշանայի այս գաղտնիքը, անհրաժեշտ համարեցի ներկայացնել նրա կյանքից մանրամասներ, որոնք ձգվել են մինչեւ իմ մանկություն եւ երիտասարդ տարիներ»,-նշվել է գրքի նախաբանում:





























