Սիդնեյում հայտնաբերվել է երեք տարի առաջ գողացված 1,5 մլն դոլար արժեքով նկարների հավաքածուն։ Այն հայտնաբերվել է պատահաբար՝ մասնավոր տանն անցկացված խուզարկության արդյունքում, որտեղ, ըստ ոստիկանների տվյալների, մեքենաներ առեւանգողներ էին թաքնվում։
Հոկտեմբերի 2-ին Սիդնեյի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են նաեւ հետախուզման տակ գտնվող Range Rover, BMW եւ Ferrari մակնիշի ավտոմեքենաներ։
Անակնկալ է դարձել XIX – XXդդ. հայտնի ավստրալացի նկարիչների`Քեւին Հարթի, Դեւիդ Բոյդի, Ջոն Պերսեվալի, Արթուր Սթրիթոնի, Նորման Լինդսեյի 18 կտավների էսքիզները հայտնաբերելը: Բոլոր կտավներն առեւանգվել էին 2010թ. օգոստոսին` մասնավոր հավաքածուատիրոջ տնից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ քննությունը վարկած էր առաջ քաշել, որ նկարներից շատերը արտասահման են ուղարկվել, սակայն դա չէր հաստատվել։




























