Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է Փարիզում պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիի ձերբակալության մանրամասները: Հաղորդագրության համաձայն՝ Փարիզում եւ Թբիլիսիում Ինտերպոլի բյուրոյի համագործակցության արդյունքում այս տարվա հոկտեմբերի 14-ին ձերբակալվել է վրացական իրավապահների կողմից հետախուզվղ Դավիդ Կեզերաշվիլին: Ներկայումս Ֆրանսիայի դատխազությունը նախկին նախարարի նկատմամբ անցկացնում է օրենքով նախատեսված իրավական ընթացակարգերը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Կեզերաշվիլին մեղադրվում է Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով:

Ինչպես հաղորդում  է «Նովոստի-Գրուզիան», «վարդերի հեղափոխությունից հետո», երբ իշխանության եկավ Սահակաշվիլին, Կեզերաշվիլին նշանակվել էր ֆինանսների նախարարությանը կից ֆինանսական ոստիկանության պետ: 2006-ի նոյեմբերին նա նշանակվել է Վրաստանի պաշտպանության նախարար եւ այդ պաշտոնը զբաղեցրել մինչեւ 2008-ի դեկտեմբեր:

Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին հեռակա կարգով ձերբակալել է Կեզերաշվիլիին: