Հակառակ FEMEN-ի ակտիվիստուհիների ջանքերին՝ շատ աղջիկների դուր է գալիս տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել՝ նրանց գրավելով ոչ միայն ինտելեկտով, այլեւ մարմնով: Չնայած ֆեմինիստուհիների կոչերին՝ մի խումբ ուսանողուհիներ մերկ լուսանկարվել են օրացույցի համար:
2012-ին Ուորիկշիրի համալսարանի մի խումբ ուսանողուհիներ կիսամերկ լուսանկարվել էին օրացույցի համար, որոնց վաճառքից ստացված գումարը փոխանցվել էր ծանր հիվանդ երեխաների բուժմանը: Դրանից հետո ֆեմինիստուհիները մեղադրել էին համալսարանի ղեկավարությանը՝ սեքսիզմ քարոզելու համար: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:































