Եթե հրաժարվենք շոկոլադից, ապա նիհարել չի հաջողվի: Տեղի կունենա հակառակը: Հարցումը ցույց է տվել. նիհարող մարդկանց 86 տոկոսը շարունակում է շոկոլադ ու այլ տեսակի քաղցրավենիքներ ուտել, արդյունքում հաջողությամբ կորցնում է ավել քաշը, գրում է The Daily Mail-ը:
Փորձի ենթարկված 2100 մարդկանց թվում 91 տոկոս դեպքում ամենաշատ կիլոգրամներ կորցրած մարդիկ շարունակում էին նույն քանակությամբ շոկոլադ ուտել, ինչպես որ դիետայից առաջ: Դիետոլոգ Ջանեթ Էյլոթն ընդգծում է. անօգուտ են այն դիետաները, որոնք հիմնված են մթերքների բացառման վրա: Այդ հարցին պետք է ավելի հանգիստ մոտենալ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Բանն այն է, որ մարդը հրաժարվելով իր սիրելի ուտելիքից, դրա պակասը փորձում է լրացնել այլ մթերքներով: Մեկ ուսումնասիրություն նույնիսկ ցույց է տվել. Առհասարակ շոկոլադրից ու քաղցրաբլիթներից հրաժարված մարդկանց 65 տոկոսի քաշն ավելանում էր: Իսկ եթե հաշվի առնենք շոկոլադի օգտակարությունը, իմաստ չունի հրաժարվել դրանից:
Հարվարդի համալսարանը ապացուցել է, որ շոկոլադը մոտ մեկ տարով երկարացնում է կյանքը, եթե այն օգտագործում են ամսական երեք անգամ: Շոկոլադը հարուս է հակաօքսիդանտներով, պոլիֆենոլներով, որոնք կանխում են խոլեստերինի թթվայնացումն ու փրկում են քաղցկեղից:





























