Լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկի մասին կարող են վկայել անսպասելի երեւույթներ: Օրինակ ճաղատ տղամարդիկ եռակի անգամ ավելի հաճախ են բախվում սրտի իշիմիկ հիվանդությունների հետ: Ճապոնացի մասնագետների կարծիքով՝ առավել վտանգավոր գոտում են այն տղամարդիկ, ովքեր ճաղատ են դարձել վաղ տարիքում, գրում է The Times of India-ն:

Եթե կանայք փոքր կոնքեր ունեն (60սմ-ից քիչ), նրանց կարող է սպառնալ սրտի իշիմիկ հիվանդություն ու ժամանակից շուտ մահանալ, վստահ են դանիացի գիտնականները: Նրանց խոսքով՝ մկանաթելի ցածր տոկոսայնությունն այդ հատվածում կարող է հանգեցնել 2-րդ տեսակի շաքարախտի:

Եթե կնոջ ցուցամատը մատնեմատից կարճ է, ավելանում է ծնկի հոդերում օստեարտրիտի զարգացման հավանականությունը: Ամբողջ հարցը էստրոգենի պակասությունն է, որը կապված է այդ երկու գործոնների հետ: Եւ ահա, Բրիսթոլի համալսարանի տվյալներով, եթե կանացի ոտքի երկարությունը 74 սմ ավել է, ապա չորս էնզիմների բարձր ցուցանիշը վկայում է լյարդի հիվանդության մասին, հաղորդում է MedDaily.ru-ն:

Իր հերթին կարճ ձեռքերը(մեկ ձեռքի մատների ծայրից մինչեւ մյուսը 1.5 մետրից պակաս) խոսում է կանանց մոտ Ալցհեյմերի հիվանդության մասին: Հնարավոր է, որ կարճ ձեռքերը սխալ մանկական սնունդի հետեւանք լինի: Իսկ սննդարար նյութերի պակասությունը ուղեղի ու նյարդային համակարգի զարգացման շրջանում հիմք է դառնում հետագայում կենտրոնացված ուշադրության նվազեցման համար:

Մեծ կուրծքն, ընդհակառակը, դրական երեւույթ չէ: 16000 կանանց հետազոտությունը ցույց է տվել. օրգանիզմում էստրոգենի կարգավորման հետ կապված գենետիկ խանգարումները կանգնած են ինչպես կրծքավանդակի աճի, այնպես էլ ուռուցքների աճի հետեւում: