Robinson 44 ուղղաթիռը, որը տեղափոխել է «Տալապ» ընկերության նախագահ Վլադիմիր Վոլկովին, վթարի է ենթարկվել Ղազախստանի արեւմուտքում:

Միջադեպը տեղի է ունեցել Ուրալսկից 35կմ հեռավորությամբ գտնվող Բելս բնակավայրի մոտ: Զոհերի՝ Վոլկովի եւ ընկերության աշխատակից Գրիգորի Պոլյանիչկոյի, մարմինները հայտնաբերվել են, հաղորդում է տեղական «Մոյ գորոդ» պորտալը:

Այն մասին, որ Վոլկովն անհետացել է, հաղորդել է նրա կինը՝ դիմելով իրավապահների օգնությանը:

ԱԻ վարչությունում  հաղորդել են, որ ուղղաթիռը նման է եղել «մետաղակույտի» եւ մարդիկ գրեթե ողջ մնալու շանսեր չեն ունեցել: Առայժմ վթարի պատճառները հայտնի չեն: