Գերմանիայում օրերս բացահայտվել է ցնցող միջադեպ. տղամարդը հոգեբուժարանում սխալմամբ 38 տարի է անցկացրել՝ բժշկական սխալի պատճառով: Անհեթեթ սխալի պատճառով մարդը ստիպված է եղել գրեթե չորս տասնամյակ անցկացնե հոգեկան շեղումներով մարդկանց շրջապատում:

Նա ընդամենը 18 տարեկան է եղել, երբ բժիշկները սխալմամբ նրա մոտ ծանր հոգեկան հիվանդություն են ախտորոշել: Նրանք սխալ եզրակացություն են արել, որ նա կարող է սպառնալիք հանդիսանալ շրջապատի համար, գրում է Тhelocal-ը:

Այժմ տղամարդը 56 տարեկան է: Պարզվել է, որ նա հոգեկան շեղում չունի, նրա մոտ պարզապես ախտորոշվել է Տուրետի համախտանիշ՝ գենետիկորեն պայմանավորված ԿՆՀ խանգարում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Այնպես որ ճիշտ լուծման պարագայում տղամարդը կարող էր միանգամայն նորմալ կյանքով ապրել: Սակայն այժմ, երբ նրան փոխհատուցում է վճարվել եւ թույլ տրվել լքել հոգեբուժարանը, պարզվել է, որ տղամարդը չի կարող ինքնուրույն կենսակերպ վարել եւ ամբողջովին կախված է անձնակազմի հոգածությունից: