Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, հոկտեմբերի 31-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 37-ամյա Արման Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 1-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:





























