Ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած 53-ամյա կինը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին, թիվ 20 երթուղու միկրոավտոբուսով ուղեւորվելու ժամանակ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար եւ 17.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի եւ Ավանի բաժանմունքների ծառայողները Նազարբեկյան եւ Շիրազի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 58-ամյա Պավել Ա.-ին:

Նա խոստովանել է, որ նշված միկրոավտոբուսում ինքն է գողացել կնոջ դրամապանակը:

Կատարվում է քննություն: