Ոստիկանության եւ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, այսօր՝ նոյեմբերի 1-ի գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, ոստիկանության Մեծամորի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Արթուր Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 198 գ ափիոնանման նյութ եւ մոտ 14 գ հաշիշանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: