Իսրայելի հայկական «Արարատ» միությունը միջոցներ է հավաքում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հուշահամալիրի շինարարության համար: Իսրայելի հայկակակն «Արարատ» միությունից NEWS.am-ին հայտնել են, որ 2009-ին որոշվել է Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հուշահամալիր կառուցել: Այդ որոշումը կյանքի կոչելու համար հաստատվել է հուշարձանի պլանը եւ 2011-ին տեղական իշխանություններից համապատասխան թույլտվություն է ստացվել:
Այս տարվա հոկտեմբերի 16-ին ստեղծվել է հատուկ նպատակային հիմնադրամ՝ նվիրատվությունների համար:
«Շինարարության արժեքի նախնական գնահատականը 400 հազար շեքել է»,-ասված է միության հաղորդագրության մեջ:
Հատուկ նպատակային հիմնադրամի տվյալներն են՝
Բենլեումի բանկ, բաժին 034, հաշվեհամար. 333344, SWIFT: FIRBILITXXX, IBAN: IL260310340000000333344




























