Վրաստանը Հայաստան կվերադարձնի ավելի քան 400 տոննա կարտոֆիլ: Ինչպես հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, Սադախլո անցակետում բեռի առաջնային ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ կարտոֆիլը, հնարավոր է վարակված է Ralstonia solanacearum եւ Synchytrium endobioticum (Schilb) Perc վնասակար միկրօրգանիզմներով: 

Կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա՝ փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ կարտոֆիլի մի մասն իսկապես վարակված է, մյուս մասը դեռեւս փորձաքննության է ենթարկվում, հաղորդում է Գրուզիա Online-ը: