ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի առաջ: Այս մասին հայտարարել է բունդեսթագի պատգամավորը՝ Մոսկվայից վերադառնաուց հետո, որտեղ հանդիպել է Սնոուդենին:
Սնոուդենը համաձայնել է ցուցմունք տալ Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործով
Սնոուդենը նամակը փոխանցել է Գերմանիայի կանցլերին, որում բացատրել է իր դիրքորոշումը, սակայն ընդգծել է, որ նախ կցանկանար բացատրել իր գործողությունները ամերիկացի կոնգրեսականներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Սնոուդենին մեղադրում են պետական գաղտնիքը բարձրաձայնելու մեջ, թեեւ նա նշել է, որ չի ցանկացել վնասել իր ազգին:
«Կանաչներ» կուսակցությունը Սնոուդենի նամակը հրապարակել է իր կայքում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























