Իրանը հայտարարել է զբոսաշրջիկների համար նախատեսված նոր միկրոսուզանավի կառուցման մասին: Չորս մետր երկարությամբ փոքր նավը նախատեսված է չորս ուղեւորների համար: Սուզանավն առաջարկվում է օգտագործել Քիշ կղզում, որը համարվում է Իրանի հիմնական ծովափային առողջարանը: Մանրամասները ներկայացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը:

«Մորվարիդ» (ֆարսի լեզվով՝ «Մարգարիտ») սուզանվի արագությունը հասնում է 12 հանգույցի, իրանն ունի 4 մետր երկարություն եւ 3-ական մետր լայնություն ու բարձրություն, իսկ մարտկոցները բավարարում են 6-ից 10 ժամ աշխատանքի համար: Սուզանավը սարքավորված է դիզելային շարժիչով եւ գեներատորով: Սուզանավը կառուցվել է իրանական տեխնոլոգիաներով: