Հայաստանում արդեն աշխատանքի պատրաստ են 2 մասնավոր կենսաթոշակային հիմնադրամ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Տեսականորեն դրանք կարող են սպասարկել անսահմանափակ թվով քաղաքացիների, ուստի ծածկույթի անբավարարություն չի զգացվի, ասել է նախարարը: Նշենք, որ ըստ Կենտրոնական բանկի կանոնակարգի, այդ հիմնադրամներում գերակշռող կապիտալը պետք է լինի օտարերկրյա:

Նախարարը խորհրդարանում քննարկումների ժամանակ նշել է, թե այդ հիմնադրամների անուններն ու ներդրողների անունները ԿԲ-ն կներկայացնի 7-10 օրվա ընթացքում:

Արդեն աշխատանքներ են տարվում պարտադիր կուտակային համակարգի  ներդրման ուղղությամբ, որը ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից: