«Վճարելու ենք 100 դրամ» շարժման մասնակիցները և երթուղայինի հավանական թանկացման համար մտահոգ քաղաքացիները նոյեմբերի 1-ին հավաք անցկացրեցին Մաշտոցի պուրակում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները ուղեվարձի թանկացման դեպքում։
Դավիթ Սանասարյանը նշեց, որ պետք է չսպասեն, մինչև գինը բարձրանա, պետք է արդեն պայքարեն , որ երթուղայինների որակը բարձրանա 100 դրամ ուղեվարձի պայմաններում:
«Հենց հիմա պիտի պահանջենք, որ երթուղայինների որակը լավանա»,- ասաց ակտիվիստը։
Ակտիվիստները մտահոգություն ունեն, որ քաղաքապետարանում մտադիր են ուղեվարձը թանկացնել ձմռանը, որպեսզի մարդիկ դուրս չգան պայքարելու ու նախկին բողոքի ալիքը չլինի:
«Իրենց հաշվարկը չի աշխատի, որովհետև ձմռանը բոլոր խնդիրները սրվում են: Իրենք չեն մտածում, որ իրենց ամեն անհեռատես քայլով մի պլյուս են ավելացնում այն ամենին, ինչի համար պիտի պայքարի քաղաքացին»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Հավաքին մասնակցում էր մոտ 50 ակտիվիստներ, հավաքը տևեց 1 ժամ, ակտիվիստներից պայմանավորվեցին հանդիպել հաջորդ երկուշաբթի:





























