Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 1-ին հանդիպել են Եվրախորհրդարանի պահպանողականների եւ բարեփոխիչների խմբի քաղաքական խորհրդական Վոյցեխ Դանեցկու, նույն խմբի ծրագրերի համակարգող Ռիչարդ Միլսոմի, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ավագ խորհրդական Էդուարդո Լորենցո Օչոայի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ասոցացման պայմանագրին եւ Մաքսային միությանն, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել ՀՀ ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակին, ինչպես նաեւ գալիք տարի Եվրախորհրդարանի սպասվող ընտրություններին:





























