Հայաստանում շարունակվում է ԵՄ մի շարք հրահանգների հարմարեցումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նախարարությունը շարունակում է դիտարկել այն եվրոպական փաստաթղթերը, որոնց հարմարեցումը հանրապետությունում ԵՄ Խորհրդատվական խմբի աջակցությամբ, նպաստավոր կլինի տնտեսական զարգացման համար:
«Մենք, իհարկե, ունենք ուղղությունններ, որոնք չենք պատրաստվում շարունակել, բայց բոլոր հիմնականները կշարունակվեն»,- նշել է Ավանեսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ թե կրկնօրինակում է արտասահմանյան օրենսդրությունը, այլ հարմարեցնում լավագույն միջազգային փորձը: «Այդ նպատակով մենք ընդունել ենք նաեւ Եվրամիության նախորդ հրահանգները: Այդպիսի մոտեցում մենք ցուցաբերում ենք նաեւ մեր մյուս գործընկերերի նկատմամբ»,-նշել է Ավանեսյանը:





























