Հայաստանը նոյեմբերի 28-ին Վիլնյուսում կներկայացվի «Արեւելյան համագործակցության» բիզնես-ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա «Արեւելյան համագործակցության» գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ֆորումի կազմակերպիչներից Լիտվայի համադաշնության գլխավոր տնօրենի տեղակալ, ձեռնարկատեր Գինտարիս Մորկիսը:
Հայաստանի կողմից հայտարարված մտադրությունից հետո մուտք գործել ՄՄ բիզնես կապերի հաստատման հեռանկարի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելիս Մորկիսը նշել է, որ առեւտրի տեսակետից Լիտվայի ու Հայաստանի միջեւ շատ բան չի փոխվի: Սակայն նա ընդգծել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի եվրապական չափանիշների հետ օրենքների համաձայնեցման տեսակետից:
Լիտվացի ձեռնարկատերը նշել է, որ ֆորումին կմսնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, երկու եվրակոմիսար, Արեւելյան համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչներ, Լիտվայի վարչապետը ու այլ պաշտոնական անձինք: Սպասվում է, որ Հայաստանը կներկայացնի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն առեւտրի, ներդրումների, մանր ու միջին բիզնեսի, տրանսպորտի ու ենթահամակարգերի վերաբերյալ հարցեր:




























