Կիեւում դատական գործընթաց է սկսվել 41-ամյա բնակչի դեմ, ով երկու ամիս առաջ քաղաքի կենտրոնում գնդակահարել էր Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու, հաղորդում են Շեւչենկոյի շրջանի դատախազությունից: Հաստատվել է, որ դատապարտյալը մտերիմ հարաբերություններ է ունեցել հանգուցյալի կնոջ հետ, հաղորդում է Prosport-ru.tsn.ua-ն:

Կինը բազմիցս բողոքել է քաղաքացիական ամուսնու կողմից բռնությունների ենթարկվելուց: Սպասելով օտարերկրացու հետ հանդիպմանը՝ Կիեւի բնակիչը վեճի է բռնվել, որից հետո երկու անգամ կրակել է ադրբեջանցու վրա: Ապա եւս երկու անգամ կրակել է գլխին: Կանխամտածված սպանության համար նրան սպառնում է առավելագույն պատիժ՝ 15 տարվա ազատազրկման տեսքով: