Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը կփորձի հասնել նրան, որպեսզի ուսանողները եւ ուսանողուհիներն ապրեն  հանրակացարանների տարբեր շենքերում, հաղորդում է  Associated Press-ը:

Էրդողանի խոսքով՝ պետությունը չպետք է միջամտի քաղաքացիների անձնական կյանքին, սակայն կառավարության պարտքն է ուսանողների ծնողների առաջ ապահովել նրանց անվտանգությունը, գրում է Hürriyet Daily News-ը: Մանսավորապես, համատեղ հանրակացարանների մասին նա հայտնել է. «Հայտնի չէ, ինչ է կատարվում այդ հաստատություններում… Մենք՝ որպես պահպանողական դեմոկրատական կառավարություն, պետք է միջամտենք»,- հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ընդ որում վարչապետը նշել է, որ պետական հանրակացարանների երեք քառորդ մասն արդեն բաժանավել է ըստ գենդերային սկզբունքի: Այդ պահին խոսքը մնացյալ հաստատությունների մասին է, ինչպես նաեւ մասնավոր հանրակացարանների մասին:

Էրդողանի կառավարությանն ու նրա իշխող Արդարության ու զարգացման կուսակցությանը բազմիցս մեղադրել են Թուրքիայի իսլամականացման փորձերի մեջ, որը հանդիսանում է աշխարհիկ պետություն: Մասնավորապես, 2013թ.-ի աշնանը չեղյալ համարվեց պետական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը, որը գործում էր ավելի քան 10 տարի: Մեկ տարի առաջ Էրդողանը ստորագրել էր կրթության մասին նոր օրենք, որն ամրապնդում էր իսլամական կրոնական դպրոցների դիրքը, ինչը սեկուլյարիստների զայրույթը հարուցեց: