ԱՄՆ-ում 60-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ ցատկելով ավելի քան 220 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռից: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի երեկոյան, Նյուփորթ-Բիչ քաղաքի ափին:
Մասնավոր ուղղաթիռի օդաչուի խոսքով՝ Գրեգորի ՄաքՖեդենը կես ժամով ուղղաթիռով օվկիանոսի վրայով թռիչք էր պատվիրել: Երբ իրենք արդեն բավական վարձրության վրա էին, ուղեւորը անսպասելիորեն արձակել է անվտանգության գոտին եւ ցած ցատկել: ՄաքՖեդենի ցատկը տեսել են ափին գտնվող բազմաթիվ մարդիկ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան KCAL-TV հեռուստաալիքը:
Տղամարդուն գտել են ջրի մեջ: Երբ նրան հասցրել են հիվանդանոց, նա դեռ կենդանի է եղել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը:
Որոշ տվյալներով՝ ոստիկանները նրա մոտ գրություն են գտել: ՄաքՖեդենի եղբայրը պատմել է, որ նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ եւ դեպրեսիայով եւ իրենք ավելի քան 2 տարի չեն շփվել:





























