Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի համար 1 դպրոցի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որը կառուցվել է «Save the children» կազմակերպության կողմից` ԼՂՀ կառավարության հետ համատեղ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողության ընթացքում նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























