Վրաստանում բռնաբարության համար դաժան հաշվեհարդար են տեսել ոստիկանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը, ոստիկան Գոգա Անչաբաձեն, որին գտել էին մերկ ու կտրված ականջով, փորձել է բռնաբարել իր ընկերոջ ընկերուհուն:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Անչաբաձեի ընկերը մի ժամանակ եղել է նրա վարորդը: «Այդ մարդը եղել է իր ընկերոջ հարսանիքի վկան եւ այդ ժամանակ նրանց միջեւ կոնֆլիկտ է ծագել: Ինչքան ինձ հայտնի է, կա տուժած աղջիկ եւ կան բռնաբարության փաստի վկաները»,-հայտարարել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Վիրավոր ոստիկանն այս պահին գտնվում է Զուգդիդիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:  

Հիշեցնենք, որ ոստիկան Գոգա Անչաբաձեին հայտնաբերել էին Զուգդիդիում նախագահական նստավայրից ոչ հեռու, արյան մեջ, կտրված ականջով եւ ամբողջությամբ մերկ վիճակում:

Վրաստանում ոստիկանին մերկացրել են ու ականջը կտրել