Թուրքիայի խորհրդարանն, այսօր՝ նոյեմբերի 14-ին, հանել է կին պատգամավորների տաբատ կրելու արգելքը: Այս նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմադիր պատգամավոր Սաֆաք Փավեյը, որը բազմիցս փորձել է հասնել այդ արգելքի հանմանը: Բանն այն է, որ Սաֆաքի ոտքերից մեկը փրոթեզ է եւ իրեն հարմա է միայն տաբատ կրելը: Նրա գործընկերները բազմիցս նրան մեղադրել են օրենքը խախտելու եւ տաբատ հանգնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Այս արգելքի հանումը հնարավոր է եղել այն բանց հետո, երբ վերջերս թույլատրվել է խորհրդարանում գլխաշորեր կրել:

Կրոնական գլխաշորեր կրելու արգելքը հանելը կարեւոր թեմա էր դարձել Թուրքիայում: Ազատական հայացքներ ունեցող տեղական շատ դիտորդներ դրա մեջ տեսնում էին աշխարհիկ օրենքներից նահանջելու միտումներ: