Մոսկվայի իր կարաոկե-բարում ռուսաստանյան հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը յուրօրինակ մամուլի ասուլիս է անցկացրել, որի ընթացքում փաստաբան Անատոլի Կուչերենայի հուշումների ուղեկցությամբ մեկնաբանել է, թե ինչպես է պատրաստվում ցրել իր հասցեին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության մոտ ծագած կասկածները:
Քիչ ավելի վաղ «Իզվեստիա»-յի հետ զրույցում Լեպսը նշել էր, որ ցրելու ոչինչ առայժմ գոյություն չունի: Փաստացի որեւէ ապացույց այն մասին, որ նա մասնակից է քրեական «Եղբայրական շրջանին», իրեն դեռ չեն ներկայացրել: Թեեւ այդ ցուցակից մի քանի հոգու ինքը ճանաչում է:
Լեպսը ծրագրել է մինչեւ դեկտեմբեր մնալ Մոսկվայում ու, հավանաբար, այդ ընթացքում կփորձի դրական կերպով լուծել ամերիկյան իշխանւթյունների հետ իր խնդիրները: Իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը, նա հանձն չի առնում կանխատեսել:
«Ափսոս, եթե ես չկարողանամ ԱՄՆ գնալ: Ես այնտեղ դեռ շատ բան կհասցնեի սովորել: Առաջին հերթին որպես երաժիշտ: Հնչողության ապահովման տեսակետից այդ երկիրն անգերազանցելի է»,- անկեղծացել է Լեպսը:
Միացյալ Նահանգներում Լեպսն անշարժ գույք ու հաշվեհամարներ չունի, սակայն Լոնդոնում կրթություն ստանալուց հետո մանագիտական որկավարումը բարձրացնելու նպատակով այնտեղ է գտնվում դուստրը, ով դերասանուհի է ցանկանում դառնալ: Ընթացիկ ծախսերի համար նա դստերը պարբերաբար «3000 դոլարի չափով» դրամական միջոցներ է ուղարկում ու մոտ ժամանակներում սպասում է Մոսկվա վերադարձին, որտեղ արդեն ամերիկյան նոր վիզա ձեւակերպելու կարիք կլինի, հաղորդում է «Իզվեստիա»-ն:
Երգիչը նաեւ նշել է, որ ճանաչում է «Եղբայրական շրջանի» պարագլուխ Վլադիսլավ Լեոնտեւին, ավելին՝ մոտ 30 տարի ընկերություն է անում նրա հետ:





























