Սամարայում դաժանորեն սպանել են գործարարին ու նրա կնոջը. Նոյեմբերի 14-ին, Պարտիզանի փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել են 51-ամյա տղամարդու ու նրա 49-ամյա կնոջ դիերը՝ բռնության հետեւանքով մահվան հետքերով:
Ինչպես հաղորդում է «ՎոլգաՆյուսը», դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ էլեկտրաշոկեր, մետաղի սղոց, մկրատ ու խաղալիք ատրճանակ:
Պարզվել է, որ 49-ամյա Աննա Օլեյնիկովան «Քարավան» շուկայի վաճառողուհի էր, նախկինում դատապարտվել էր սպառողների հանդեպ խարդախության համար: Նրա մարմինը հայտնաբերել են բազմոցին՝ դեմքը վայր, ձեռքերը մեջքին կապած ու պոլիէթիլենային փաթեթը գլխին:
Նրա 51-ամյա ամուսին Եվգենի Օլեյնիկովին, ով գարեջրատուն ուներ, նույնպես հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթը գլխին, որի որովայնը պատռել էին ու մինչեւ ծնկները կտրել էին երկու ոտքերը: Գործարարի մարմինը կտրտել էին արդեն սպանությունից հետո:





























