ԱՄՆ լիազոր մարմինները լրջորեն զբաղվում են համաշխարհային որսագողության դեմ պայքարով, եւ նոր պատերազմում առաջին քայլն է եղել վեց տոննա հազավագյուտ հումք հանդիսացող փղոսկրի ոչնչացումը: Ամերիկյան իշխանությունները հրահանգել են ոչնչացնել մոտ վեց տոննա չափով նախկինում առգրավված փղոսկր, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ձկնային պաշարների ու վայրի բնության պաշարների ծառայությանը:
Փղոսկրի չափաբաժինը առգրավել էին որսագողերից ու պահում էին մինչ այն պահը, երբ իշխանությունները դրա հետագա ճակատագրի մասին որոշում կկայացնեն: Կառավարական կառույցի ներկայացուցիչների կարծիքով՝ թանկարժեք հումքի ոչնչացումը պետք է ահազանգ ծառայի որսագողերի համար ողջ աշխարհում, քանի որ ԱՄՆ-ը ծայրահեղ լուրջ մտադրութուններ ունի հետագայում պայքարել որսագողության դեմ ողջ աշխարհում, ինչպես նաեւ վայրի բնության ռեսուրսների անօրինական վաճառքի դեմ, հաղորդում է





























