Արդի փուլում Հայաստանի արտաքին առեւտրական հարաբերությունները Մաքսային Միության(ՄՄ) անդամ պետություններից Ղազախստանի հետ բավական թույլ են: Մեր արտաքին առեւտրաշրջանառության մեջ այս երկրին բաժին է հասնում չնչին մաս՝ 0,1 տոկոս:

Հաշվի առնելով Ղազախստանից ապրանքների ներկրման հակադարձ տեղաշարժերին՝ Հայաստանի հետ երկարաժամկետ ու կայուն աեւտաքին առտեւտրական կապեր գրեթե չկան: Անցյալ տարի հունվար-սեպտեմբերի ամիսներիններկրման գրեթե ողջ ծավալը(8,8 մլն դոլարից 8,3 մլն դոլար) պատկանում էր ցորենին: Այս տարվա նույն հատվածում այդ թիվը 0 է:Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում Ղազախստանից ներկրման 565 հազար դոլար արժողությամբ ընդհանուր ծավալի 58 տոկոսը կամ 327 հազար դոլարը պատկանում է հարթ գլանակին, որը նախորդ տարի բացակայում էր: Ղազախստանից Հայաստան ներկրված մակարոնի ծավալը կազմել է 22 տոկոս:

Այդ կերպ Ղազախստանից ներկրված ապրանքների ընդհանուր ծավալի 80 տոկոսը բաժին է ընկնում միայն երկու տեսակ ապրանքները:Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ղազախստանի հետ արտաքին առեւտուրը կազմել է 4,1 մլն դոլար: Արտահանման ոլոտրում գերակշռել են ոգելից խմիչքները(31,2 տոկոս), ոսկերչական ապրանքները(24,5 տոկոս) եւ «բնական քարեր, մշակված, կտորներ կամ բնական քարի փշուրներ» խմբի ապրանքները(15,3 տոկոս): Մաքսային արժեքը կազմել է 0,63 դոլար տոննայի դիմաց:Զանգվածային լրատվամիջոցներում ոչ միանշանակա են արձագանքում նրան, որ Ղազախստանը ՄՄ անդամ է: Նոյեմբերի 11-ին Եկատերինբուրգում ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը այնպես էր արտահայտվել, իբր իր երկրում ռուսական ապրանքների հոսք է, իսկ հակառակը հոսքի համար մնում է միայն լավագույնը հուսալ է »:

Բնականաբար, Ռուսաստանի նախագահը չհամաձայնեց ու ճիշտ հակառակը տեսակետ արտահայտեց:Անկախ փորձագետները պնդում են, որ իրենց հայրենակից ղազախական գործարարները ՄՄ-ում անկում են ապրում ու ազատ առեւտրի գոտում չեն կարողանում առաջ տանել իրենց ապրանքները: Նրանց խոսքով՝ տասնյակ դեպքերն են բացահատյվել, երբ «ղազախական վաճառասեղանները լցվել են ռուսական ու բելառուսական արտադրանքով»: Մաքսային պաշտոնյաներն իրենց հերթին ուրխությամբ վկայում են իրենց երկրի պայծառ ապագայի մասին:ՄՄ համագործակցությունըառանց խարդախության ու մեծամասշտաբ խաբեբայությունների չի: Ընթացիկ տարվա հուլիսին հրապարակվեց տեղեկություն կեղծ ներկրման մասին, որի համաձայն Ռուսաստանի կապիտալի արտահոսքը Բելառուս կազմել էր 15 մլրդ դոլար, Ղազախստան՝ 10 մլդր դոլար:Սխեման բավական պարզ է. ռուս անդամները գումարը տեղափոխում են Ղազախստան ու Բելառուս, իբր ներկրվող ապրանքների վճարման հաշվին: Մթերքներ, իհարկե, չեն ներկրվում, իսկ գումարը «լվացվում է»… Համապատասխան մարմիններին դժվար է հայտանբերել կեղ ներկրումը, քանի որ խանգարում է ապրանքների տեղափոխման արտոնյալ ռեժիմը ՄՄ անդամ երկրների տարածքում:

Սմբատ Գրիգորյան