Բրիտանացի կին գրող, 2007թ.-ի նոբելյան մրցանակակիր Դորիս Լեսինգը վախճանվել է 94 տարեկան հասակում, հաղորդել է AP-ը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Դորիս Լեսինգը(Թեյլոր) հայտնի է իր ֆանտաստիկ պատմվածքներով, որոնց տասնյակները հրատարակվում էին, այդ թվում նաեւ ռուսերենով: 1999թ.-ին Լեսինգը դասվեց նախորդ հազարամյակի այն անձնանց վերջին ցուցակում, որոնք արժանացել են Ասպետների բրիտանական շքանշանի, ինչով պարգեւատրում են «ազգի առաջ հատուկ ծառայության» համար:
2007թ.-ին նա արժանացել էր Նոբելյան մրցանակի գրականությունից:





























