Անհայտ անձինք հարձակվել են Վիրջինիա նահանգի սենատոր Կրեյգ Դիդսի տան վրա: հարձակման հետեւանքով սենատորը՝ դանակի մի քանի վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նրա որդին՝ Գուսը զոհվել է հրազենային վնասվածքից:

Ոստիկանները ժամանել են դեպքի վայր, սակայն այժմ հարձակվողների թվի եւ ինքնության մասին հայտնի չէ, հաղորդում է Russia Today-ը:

Հայտնի է, որ 2005թ. Դիդսն իր թեկնածությունն առաջադրել էր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում, 2009-ին փորձել էր քաղաքապետ դառնալ, սակայն երկու անգամ էլ պարտվել էր:

Որոշ լրատվամիջոցներ կարծիք են հայտնել, որ Դիդսը կարող էր վիրավորված լինել որդու կողմից, ով հետո ինքնասպան է եղել: