Միջերկրական ծովի ափին հանգիստը Նիդերլանդների 22-ամյա բնակչուհու համար ավելին քան տհաճ էր: Նրան խայթել էր դարչնագույն սարդ-ճգնավորը: Արդյունքում սեւացել է աղջկա ականջի մի մասը, որը սկսել է մեռնել: Բժիշկները ստիպված են եղել վնասված հատվածը փոխպատվաստել կողոսկրի հատվածով, հաղորդում է Metro-ն:

Իտալիայում հանգստանալիս Նիդերլանդների քաղաքացուհին, ոմ անունը չի հստակեցվում, արթնացել է ականջի սուր ցավից: Որոշ ժամանակ անց այն այտուցվել է: Զբոսաշրջիկն այցելել է տեղի հիվանդանոց, որտեղ հակաբիոտիկներ են նշանակել: Սակայն տուն վերադառնալուց հետո այտուցվածությունը չի անցել: Ավելին՝ աղջկակես  ականջը սեւացել է: Տեղի բժիշկները ախտորոշել են՝ սարդ-ճգնավորի խայթոց, որի թույնը քայքայում է մարդու մաշկն ու նույնիսկ ոսկորը, հաղորդում է Vesti.ru-ն:

Հարկադրված են եղել բարդ վիրահատություն անցկացնել: Նիդերլանդացի բժշկի խոսքով՝ սարդ-ճգնավորի թույնը բավական վտանգավոր է, սակայն մահացու չէ: Խայթոցի տեղում փտախտ է սկսվում: Զոհի մոտ սրտխառնոց ու թուլություն է զգացվում: Որպես կանոն, նման գիշատիչի խայթոցից հետո վերականգնողական փուլը տեւում է 3-ից 6 ամիս: