Ֆրանսիայի 25 դեպարտամենտներում առատ ձյան պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Դա վերաբերում է առաջին հերթին երկրի արեւելյան, հարավ-արեւելյան եւ կենտրոնական հատվածներին: Սոնա եւ Լուարա դեպարտամենտներում 25 հազար շենքեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Էլեկտրամատակարարման ընդհատումները պայմանավորված են նրանով, որ ձյան ծանրությունից ծառերը տապալվում են էլեկտրահաղորդման գծերի վրա:

Սպասվում է, որ նոյեմբերի 21-ին, մերկասառույցի պատճառով երթեւեկությունը կդադարի մի շարք կարեւոր մայրուղիներով:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա ժամերին երկրում իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ: Ֆրանսիայի արեւմտյան մասում նույնպես ուժեղ ցրտեր են, սպասվում է նաեւ ձյուն: