Հնագույն վիրուսների ԴՆԹ-ն, որը հայտնաբերվել է նեանդերթալցու գեներու, հայտնաբերվել է ժամանակակից մարդում մոտ: Իհարկե, գիտնականները դեռ չեն կարող ասել, այդ ԴՆԹ-ն ինչ-որ հիվանդություններ հարուցում է, թե ոչ, գրում է New Scientist-ը:

Վարակների հայտնաբերման աշխատանքները սկսվել են անցյալ տարի: Դրանցով զբաղվում է Ջեք Լենզը Ալբերտ էյնշտենի բժշկական քոլեջից: Նրա հետազոտությունը նվիրված է հնագույն գեներում ռետրովարակներին, որոնք վարակում են ոչ միայն բջիջները, այլ նաեւ ներթափանցում են ԴՆԹ:

Մարդու գեները մոտ 8 տոկոսով բաղկացած են այդ վիրուսների գենետիկական հաջորդականությունից, որոնք մտնում են չկոդավորվող «աղբային» ԴՆԹ-ի կազմում:  Այսինքն դրանք իրենց մեջ սպիատկուցների արտադրման մասին տեղեկատվություն չեն պարունակում: Լենզը  գտել է նախամարդու ԴՆԹ-ի 14 հաջորդականություն: Հավանաբար վիրուսը ներթափանցել է օրգանիզմ նախքան տրոհոըմը, որը հանգեցրել է ժամանակակից մարդու առաջացմանը(մոտ  400 000 տարի առաջ), հաղորդում է MedDaily.ru-ն:

Իրենց հերթին Ռոբերտ Բելշոուն Փլիմութի համալսարանից ու Հկիկաս Մագիոկինիստ Օքսֆորդի համալսարանից հետազոտել են քաղցկեղով հիվանդ 67 մարդու: Պարզվել է, յուրաքանչյուրի մոտ առկա է եղել 14 հաջորդականությունը 4-7-ը: Մոտակա 5 տարում, գիտնականների հավաստիացմամբ, նրանք կկարողանան ցույց տալ, արդյոք ակտիվ են վիրուսները, հարուցում են հիվանդություններ ու որքանով են տարածվում: