Կանադայի հյուսիսային հատվածում՝ արկտիկական ջրերում ձկնորսները բավականին տարօրինակ ձուկ են որսացել: Մի շարք վեճերից ու ենթադրություններից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Դեւիսի ջրանցքում, նրանք եզակի երկարաքիթ քիմեր են հայտնաբերել:

Խորը ջրերում ապրող այդ տեսակը ունի երկար քիթ, հսկայական ահասարսուռ երախ, իսկ մեջքի լողակների վրա կան թունավոր փշեր: Այս մասին հաղորդում է Ribalych.ru-ն:

Գիտնականների խոսքով՝ նախորդ ու միակ անգամ երկարաքիթ քիմեր էին բռնել Հուդզոնի նեղուցում: Այդ կենդանիները շնաձկների ցեղատեսակից են: Նրանց երկարությունը մոտ մեկ մետրի է հասնում ու նրանք բնակվում են 2,5 կիլոմետր խորության վրա: