Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Free Hugs շարժման երկու երիտասարդների, որոնք «անվճար գրկակախնություն» էին խոստանում ամեն ցանկացողի, հաղորդում է Agence France-Presse-ը:

Կալանավորված երիտասարդները կանգնել են Էր-Ռիադի փողոցներից մեկում, որոնց ձեռքին եղել է անգլերենով պաստառ՝ «FREE HUG!»:

Երիտասարդների կալանավորումը բուռն քննարկման թեմա է դարձել բլոգոսֆերայում: Պահպանողական տրամադրված։ մարդիկ համարում են, որ անծանոթի հետ գրկախառնությունն անթույլատրելի է: «Այսօր անվճար գրկախառնություն է, վաղը կլինի անվճար համբույր, իսկ մյուս օրը՝ անվճար սեքս»,- Twitter-ում նշել է  օգտատերերից մեկը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ազատական տրամադրված սաուդցիները համաձայն չեն այդ տրամաբանությանը: «Տեր Աստված, դա ընդամենը գրկախառնություններ են, ոչ թե ինչ-որ թմրանյութ»,-գրել է երիտասարդների կալանավորման հակառակորդներից մեկը: