Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, «Մոսկվա-Երեւան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2009 թ. մարտի 17-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով: