Փրկարար ծառայությունը նոյեմբերի 16.50-ին տեղեկատվություն է ստացել, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 95DO500 պ/հ (վարորդ՝ Ա. Դ. ծնվ. 1979 թ.) եւ «ՎԱԶ-21010» մակնիշի 34ML624 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով «ՎԱԶ-21010» մակնիշի 34ML624 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացիների, որոնք տեղափոխվել են Իջեւան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսնքազրկել եւ դադարեցրել են գազի արտահոսքը: