Պաշտոնապես Եվրոպայի ամենատարեց կին Էմմա Մորանոն նոյեմբերի 29-ին նշել է իր հերթական 114-րդ տարեդարձը: Կարեւոր օրը նշելու էլ եկել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, գրում է իտալական Verbania Milleventi թերթը:
«Էմմա տատիկն» հիանալի ինքնազգացողություն ունի, առ այսօր լիովին ինքնուրույն է: Մորանոն խիստ հետեւում է օրվա ռեժիմին, ամեն օր արթնանում է առավոտյան վեցին ու 19:00-ից ուշ չի քնում: Բացի այդ նա սննդակարգին է հետեւում, որն անփոփոխ է արդեն 80 տարի, հաղորդում է «Ռիդուսը»:
Էմման ծնվել է XIX դարի վերջին՝ 1899թ. նոյեմբեր 29-ին: Ողջ կյանքում ֆաբրիկայում աշխատել է մանածագործ: Թոշակի Էմմա Մորանոն անցել է միայն 75 տարեկանում: Աշխարհի երկարակյացների պատվավոր աղյուսակում նա հինգերորդ հորիզոնականում է:





























