Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սեւան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհների, Սպիտակի ոլորանների հատվածը, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Իրականացվում են ճանապարհահների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: