Ամերիկյան նկարիչ Էդվարդ Հոպպերի «Արեւելյան քամին Ուիհոուկենում» նյույորքյան Christie's աճուրդում ռեկորդ է սահմանել: Հեղինակն իր այդ աշխատանքը համարել է իր ամենանշանակալի աշխատանքներից մեկը: Այն վաճառվել է 40,5 մլն դոլարով: Այն նախնական տվյալներով՝ գնահատվել է 22-28 մլն դոլար: 

Նկարիչն այս կտավը նկարել է 1934թ:

Կտավն աճուրդի է հանել Փենսիլվանիայի Նրբագեղ արվեստների ակադեմիան: Ստացված միջոցների շնորհիվ հաստատությունը ծրագրում է լրացնել իր հավաքածուն: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: