Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 6-ին, Մալաթիայի գյուղմթերքների շուկայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 54-ամյա Սերյոժա Ա.-ին, որը շուկայի տարածքում դանակը ձեռքին վազում էր քաղաքացիների հետեւից եւ սպառնալիքներ տալիս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա շուկայում ծեծի է ենթարկել վաճառողուհի, 51-այա Արմենուհի Գ.-ին, իսկ մեկ այլ վաճառողուհու` 59-ամյա Մարո Ա.-ին տվել է սպանության սպառնալիքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























