1950 թվականից ի վեր ապրիլի 7-ը նշվում որպես առողջապահության համաշխարհային օր: Այս օրը պատահական չի ընտրվել: 1948 թվականի ապրիլի 7-ին ստեղծվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Այդ օրը անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ ու ակցիաներ` նվիրված մարդկանց առողջությանը: Այդ միջոցառումների անցկացման նպատակն է մարդկանց ուշադրությունը սեւեռել իրենց առողջության վրա: