Մոսկվայում ծեծկռտուքի հետեւանքով դաշնային դատավորի կոպն է վնասվել:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկու քաղաքացիների միջեւ վիճաբանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան: Ծեծկռտուքի հետեւանքով Չերեմուշկինի շրջանային դատարանի դաշնային դատարավոր Նիկոլայ Ալեքսեեւը մարմնական վնասվածքներ է ստացել(դեմքի վնասվածք, ստորին կոպի պատռվածք):
LifeNews տեղեկատվական պորտալի տեղեկությունների համաձայն՝ վեճը սկսել է Դմիտրի Ուրիչովը, ով «Էդուարդի մոտ» ռեստորանում իր հարսանիքն էր նշում: Դատավորը, ով հաստատություն էր եկել որպես հարսանիքի հյուր, փեսային նկատողություն է արել, որից հետո վերջինս բռունցքներով նրա վրա է հասել: Բաժանել նրանց հաջողվել է այցելուներին:




























