Կորեայի հանրապետությունը որոշում է ընդունել ընդլայնել իր ՀՕՊ նույնականացման գոտու սահմանները, որը ներառում է ստորջրյա Իոդո ժայռը Հարավ-չինական ծովում ու մի շարք կղզիներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունը նախօրոք տեղեկացել է հարեւան պետություններին իր քայլերի մասին, որոնք ըմբռնումով են մոտեցել Սեուլի որոշմանն ու այն ավելորդ չեն համարել:
ԱՄՆ-ը հաստատել է հարավկորեական ՀՕՊ նույնականացման գոտու ընդլայնումը: ԱՄՆ- ի Պետդեպարտամենտում հայտարարել են, որ գոտու ընդլայնումը կատարվել է «միջազգային փորձին համապատասխան՝ հարգելով այլ պետությունների օդանավերի թռիչքի իրավունքը», հաղորդում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշում է Իզվեստիան, Սեուլի որոշումը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի տարածաշրջանային լարվածության աստիճանը, այն բանի հետո, երբ Չինաստանը միակողմանիորեն հայտարարեց իր ՀՕՊ նույնականացման գոտու նոր սահմանների մասին, որը փակեց հարեւան պետությունների նույն գոտիները, այդ թվում նաեւ Հարավային Կորեան ու Ճապոնիան:
Սեեւլը, Տոկիոն ու Վաշինգթոնը իրենց անհամաձայնությունը հայտնեցին Պեկին գործողություններին: Ավելին, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնայի ռազմական օդանավերը առանց Պեկինի զգուշացնելու թռիչքներ կատարեցին նոր ՀՕՊ նույնականացման գոտում՝ այդ կերպ անտեսելով ՉԺՀ նախազգուշացումները:



























